Հայերեն   English   Русский  

Պատմաբանները դասագրքերում վերջին շրջանի ընդգրկումը ընդունելի են համարում պոզիտիվ շարադրանքով․ Արմենպրես


  
դիտումներ: 8422

Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ու պատմաբան, դասագրքերի հեղինակ Էդիկ Մինասյանն ընդունելի են համարում հայոց պատմության դպրոցական դասագրքերում վերջին 25-30 տարվա ընդգրկումը` պոզիտիվ շարադրանքով և առանց մեկնաբանության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատմաբանները հայտնեցին օգոստոսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Նորագույն ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները պոզիտիվ շարադրանքով պետք է մատուցել մեր սովորող աշակերտներին»,- ասաց Մինասյանը:

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ պոզիտիվ շարադրանքն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ առանց քաղաքական գնահատականների տեղյակ լինեն, թե ինչ է տեղի ունեցել:

«Հոկտեմբերի 27-ի, այնուհետև բոլոր ընտրությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել այս վերջին տասնամյակներիн, այդ թվում նաև մարտի 1-ի հետ կապված բոլոր իրադարձությունները պոզիտիվ շարադրանքի տարբերակով պետք է ներառվեն դպրոցական դասագրքեր, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է տեղի ունեցել` առանց գնահատականների»,- նշեց Մելքոնյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ ձևավորվել է 6 պատմաբաններից կազմված աշխատանքային խումբ և հանձնարարվել է ուսումնասիրել 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքն ու տեսակետ ներկայացնել:

Օգոստոսի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը չէր բացառել, որ հայոց պատմության վերջին շրջանի իրադարձությունները կարող են տեղ չգտնել դպրոցական դասագրքերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: