Հայերեն   English   Русский  

Ռոնալդուն խոշոր գումար է վճարել իրեն բռնաբարության մեջ մեղադրող մոդելին


  
դիտումներ: 413

TMZ պորտալի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ 375 հազար դոլար է վճարել ամերիկացի մոդել Քեթրին Մայորգին: Գրում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ աղջիկը պորտուգալացի ֆուտբոլիստին բռնաբարության մեջ էր մեղադրել: Ըստ մոդելի՝ դա տեղի է ունեցել 2009 թ. Լաս Վեգասում: Սակայն նա չի կարողացել որևէ մանրամասներ կամ ապացույցներ ներկայացնել ոստիկանությանը, ուստի քննությունը դադարեցվել է:

Ավելի ուշ Քլարկ շրջանի շրջանային դատախազությունը հայտարարել է, որ ֆուտբոլիստը այս գործով չի հետապնդվի, քանի որ նրա ներգրավվածության վերաբերյալ որևէ ապացույց չկա:

Երբ Մայորգան հայց էր ներկայացրել քաղաքացիական դատարան, Ռոնալդուն նոր դատական փաստաթղթեր էր ուղարկել, որոնց համաձայն՝ կողմերը խաղաղության պայմանագիր են ստորագրել: Նոր փաստաթղթերում կան տեղեկություններ, որ Ռոնալդուն խոստովանում է, որ իր ներկայացուցիչները Մայորգային վճարել են 375 հազար դոլար, և կողմերը պայմանավորվել են չբացահայտել գործի մանրամասները: Նշվում է, որ այդ գումարները, սակայն չեն նշանակում, որ ֆուտբոլիստը ճանաչում է իր մեղքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: