Հայերեն   English   Русский  

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին


  
դիտումներ: 69

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում:

Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին:

Նշենք, որ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Սոնա Աղեկյանը բազմիցս քննադատական հայտարարություններով է հանդես գալիս քաղաքապետարանի և քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին:

Մասնավորապես, օգոստոսի 9-ին նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել:

Նախօրեին Սոնա Աղեկյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում դիմելով Հայկ Մարությանին՝ ասել էր. «Պարո՛ն պարտադրված քաղաքապետ, կներեք, որ ձեզ դիմեցի, դուք անզոր եք և անմեղսունակ: Պարոն վարչապետ, դուք մեզ պարտադրեցիք մի քաղաքապետ, որը ասում էր, որ կանաչապատելու է, ուզում եմ հասկանամ` որտեղ եք կանաչապատել»:

Նա նաև պարբերաբար աղբ և կեղտաջուր է բերում քաղաքապետարանի դիմաց լցնում՝ այդպես արտահայտելով իր բողոքն ընդդեմ Երևանում աղբահանության անմխիթար վիճակի:






Մեկնաբանություններ - 1

agob.k     21.08.2019 nahkan azizyan hamajik arGanbadiv artyok uni anchucht vuj ink polor yrevanjinerun vra jijagum a viravorum artyok aysbisi m anparoyaqan sriqa mart a ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: