Հայերեն   English   Русский  

Գորբաչովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության անհրաժեշտության մասին


  
դիտումներ: 147

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ուշադրություն է հրավիրել Մոսկվայի և Վաշինգթոնի միջև երկխոսության ներկայիս անհրաժեշտության վրա: Գրում է Gazeta.ru-ն:

Դա տեղի է ունեցել Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման նախարար պարոն Կարմելո Աբելայի հետ հանդիպման ժամանակ: Նա նաև շեշտել է, որ չափազանց կարևոր է կանխել այն ամենի ոչնչացումը, ինչը ձեռք է բերվել համատեղ ջանքերով Սառը պատերազմի ավարտին հաջորդած տարիների ընթացքում: Մալթայի արտգործնախարարը սատարել է այդ դիրքորոշմանը:

«Մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ երկկողմ հարաբերությունների շրջանակներում ... Որպես Եվրամիության անդամ, մենք կնպաստենք երկխոսությանը Ռուսաստանի Դաշնության հետ և ավելի սերտ դիրքորոշում կցուցաբերենք բոլոր հարցերի շուրջ», - խոստացել է Աբելան:

Զրույցի ընթացքում նախկին նախագահը նախարարի հետ կիսվել է նաև 1989 թ. Մալթայի գագաթնաժողովի և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպման հիշողություններով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: