Հայերեն   English   Русский  

Թրամփը և Մակրոնը որոշել են 2020 թ. Ռուսաստանին հրավիրել G7- ի գագաթնաժողովին


  
դիտումներ: 95

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Ըստ անանուն աղբյուրի, առաջնորդները պայմանավորվել են հաջորդ տարի G7 գագաթնաժողովին հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ակնկալվում է, որ Թրամփը կբարձրացնի այս հարցը, որպեսզի այն քննարկի համաշխարհային առաջնորդների հետ:

«Մակրոնն առաջարկել է հաջորդ տարի հրավիրել Ռուսաստանին հանդիպմանը, և Թրամփը համաձայնվել է», - հայտարարել է լրագրող Քայլի Ատվուդը:

Նա հավելել է, որ հաջորդ տարի G7 գագաթնաժողովը կանցկացվի ԱՄՆ-ում:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ռուսական կողմը պետք է վերադառնա G8:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: