Հայերեն   English   Русский  

Թրամփը կոչով դիմել է Apple ընկերությանը


  
դիտումներ: 94

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան Apple ընկերությանը կոչ է արել արտադրությունը Չինաստանից տեղափոխել: Գրում է Gazeta.ru-ն:

Պետության ղեկավարը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առանց իր իսկ օգնության խոշոր կորպորացիաները խնդիրներ կունենային:

«Ես կարող եմ օգնել այնպիսի ամերիկյան ընկերություններին, ինչպիսին Apple-ն է, շատ կարճ ժամանակ, մինչև նրանք չանեն այն, ինչ պետք է անեն», - հայտարարել է Թրամփը:

Նա հստակեցրել է, որ խոսքը «Չինաստանից հեռանալու մասին» է: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հավանաբար, չի երկարաձգի Huawei-ի ժամանակավոր ընդհանուր արտոնագիրը, ինչպես նաև որևէ գործարք չի վարի չինական այս ընկերության հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: