Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Չեխովի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում


  
դիտումներ: 83

Օգոստոսի 21-ին, ժամը 09:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Սամվել Մ., ծնված 1991 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Մանվել Ս., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Վարդուհի Մ.-ին (ծնված 1992 թ.): Վերջինս, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները Մանվել Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: