Հայերեն   English   Русский  

ՄԻՊ-ի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել


  
դիտումներ: 65

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բնակության շենքի բակում ավտոմեքենան անխոչընդոտ կայանելու նպատակով առանձնացված կայանատեղի հատկացնելու հարցով: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Դիմողի փոխանցմամբ՝ աշխատանքից տուն է վերադառնում երեկոյան ժամերին, ինչի պատճառով պարբերաբար խոչընդոտներ են առաջանում ավտոմեքենան կայանելու հարցում:Բացի այդ, տեղաշարժման սահմանափակումներ ունենալու պատճառով ավտոմեքենան չի կարողանում կայանել հարակից շենքի բակային տարածքում, քանի որ տվյալ դեպքում իր համար լրացուցիչ բարդություններ են առաջանում աստիճաններով բնակարան բարձրանալու հետ կապված:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում քաղաքացուբարձրացրածխնդիրըդրականլուծումէստացել։ Պետական մարմիններին ուղղված գրությունների արդյունքում Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից կատարվել են համապատասխան գծանշման աշխատանքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: