Հայերեն   English   Русский  

Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ եւ 100 ծառ


  
դիտումներ: 48

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի զբոսայգում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:58-ին, մարվել՝ 00:45-ին:

Այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ եւ 100 ծառ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ ասում էին. «Կրակի պատճառը եղել է «Էլ Գարդեն» ռեստոանային համալիրից արձակված հրավառությունը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: