Հայերեն   English   Русский  

Թրամփն՝ ինքն իր մասին


  
դիտումներ: 151

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Չինաստանի հետ առևտրային պատերազմի հարցը, հայտարարել է, որ ինքն ընտրված է, և միայն ինքը կարող է կարգավորել այդ իրավիճակը: Գրում է Gazeta.ru-ն:

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը երկար տարիներ խաբում է Միացյալ Նահանգներին, և միայն ինքը կարող է զբաղվել երկրների միջև տնտեսական հարցերով:

«Սա իմ առևտրային պատերազմը չէ, սա առևտրային պատերազմ է, որը պետք է լուծվեր վաղուց մյուս նախագահների կողմից: Կներեք ինձ: Ինչ-որ մեկը պետք է դա աներ: Ես ընտրված եմ», - հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ամերիկյան Apple կորպորացիային արտադրությունը տեղափոխել Չինաստանից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: