Հայերեն   English   Русский  

Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից


  
դիտումներ: 67

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանն այսօր՝ օգոստոսի 22-ին հրամաններ է ստորագրել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Օսիպյանի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Սեւանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից եւ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սուրիկ Ջանիկյանը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Սեւանի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը նշանակվել է ոստիկանության Սեւանի բաժնի պետ։

Վ. Օսիպյանի մեկ այլ համանով ոստիկանության Գավառի բաժնի պետ Արա Քոչարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: