Հայերեն   English   Русский  

Կառավարությունը 16 մլն 200 հազար դրամ կտրամադրի «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին»


  
դիտումներ: 60

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը կհետևի Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 8-ին:

Արցախում ընտրությունների մոնիթորինգի իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ կազմակերպությանը հատկացվել է 16 մլն 200 հազար դրամ:

Գումարը կուղղվի կարճաժամկետ դիտորդական առաքելության, ընտրողների իրազեկման տեսանյութերի պատրաստաման և մեդիա մշտադիտարկման աշխատանքներին:

Ընտրությունների օրը դիտորդական առաքելության աշխատանքները կհամակարգի «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» գործադիր տնօրեն Վահրամ Թոքմաջյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: