Հայերեն   English   Русский  

Մերկելը՝ G8-ում Ռուսաստանի ներկայության մասին


  
դիտումներ: 202

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Ռուսաստանին G8-ի կազմ վերադարձնելու առաջարկին և հայտարարվել, որ երկիրն առանց պատճառի չէր հեռացվել: Գրում է Gazeta.ru-ն:

Միևնույն ժամանակ Մերկելը հավելել է, որ Մինսկի համաձայնագրերի իրագործման հարցում կա առաջընթաց, բայց իրավիճակը փոխելու համար այն բավարար չէ:

Իրավիճակի մասին արտահայտվել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հայտարարել է, որ Ռուսաստանի վերադարձի համար անհրաժեշտ փաստարկներ դեռևս պետք է գտնվեն: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է համոզվել, որ «այնպիսի սադրանքները, ինչպիսին Սկրիպալների թունավորումն էր, այլևս չեն կրկնվի»:

Ավելի վաղ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը նշել էին, որ Ռուսաստանին անհրաժեշտ է վերադարձնել G-7:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: