Հայերեն   English   Русский  

Եթե տաքսիստները 6 ամսում վճարեն պետտուրքի մայր գումարները, տույժերից կազատվեն


  
դիտումներ: 47

Եթե տաքսիստները 6 ամսում վճարեն պետտուրքի մայր գումարները, տույժերից կազատվեն: Այս մասին պարզաբանում է հրապարակել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ եւ 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, մարվել է պետական տուրքի մայր գումարը:

Միաժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի հունիսի 29-ին ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը (25.06.19թ. ՀՕ-69-Ն), ըստ որի ուժը կորցրած են ճանաչվել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը:

Սույն օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիաների համար պետական տուրքի հաշվարկը:

Նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ եւ «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ եւ 15.6-րդ կետերով պետական տուրքի պարտավորության գումարի չափի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ ՏԿԵ նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների վարչությունից հետեւյալ հեռախոսահամարներով՝

/010/ 523480 /Մեկ պատուհան/

/010/548600

/010/561387





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: