Հայերեն   English   Русский  

Գործադիրը 2,1 մլրդ դրամ հատկացրեց ՊՆ-ին՝ մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով


  
դիտումներ: 69

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց՝ ավելացնելով բյուջեի եկամուտները և ծախսերը ու 2,161 մլրդ դրամ տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այդ 2,1 մլրդ դրամը մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով է տրամադրվում ՊՆ-ին:

Հարցի երկու դրույթը նախատեսված էր քննարկել գաղտնի ռեժիմով, սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միջնորդեց հարցը ամբողջությամբ քննարկել գաղտնի ռեժիմով և այդ առաջարկն ընդունվեց:

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019թ-ին մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով:

Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումների իրականացում կա, և կարգավորման նպատակն է Մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: