Հայերեն   English   Русский  

Ամուլսարը և Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան


  
դիտումներ: 108

Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով քաղաքագետ Արա Պապյանի հայտարարությունը Ամուլսարի և Արցախի հետ կապված, ասել է, որ

Ամուլսարը և Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը:

«Այսօր «Ֆեյսբուք»-ում հանդիպեցի Արա Պապյանի գրառմանը, որում նա պնդում է, որ Ամուլսարի խնդիրը հայ ժողովրդի համար ամենակարեւորն է: Պապյանի կարծիքով՝ հայ ժողովուրդն առանց Արցախի կապրի, իսկ առանց ջրի՝ ոչ: Նման հայտարարություններ իրենց կարող են թույլ տալ երեք կարգի մարդիկ՝ բավարար գիտելիքներ չունեցողները, որպեսզի դատեն նման կարեւորության խնդիրների մասին, հոգեկան խանգարումներով մարդիկ եւ հայկական պետականությունը խարխլողները»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

«Չէի ցանկանա Պապյանին դասել թվարկած կարգերից որեւէ մեկին, պարզապես շատ եմ ցանկանում հույս ունենալ, որ նրա գիտելիքներն ուղղակի չեն բավարարում: Այդ բացը լրացնելու համար կրկնեմ այն, ինչն ասվում է, եւ ինքս էլ արդեն 20 տարի կրկնում եմ, հայ ժողովուրդն ունի 4 հիմնական խնդիր՝ Արցախ, Սեւանի փրկություն, ազգային նույնականության պահպանում եւ Ցեղասպանության միջազգային ճանաչում: Այս խնդիրներից երկուսը փոխկապված են՝ Արցախը եւ Սեւանը: Հենց Արցախից է կախված Հայաստանի բնապահպանական անվտանգությունը: Ասվածի ենթատեքստում հատուկ կարեւորություն ունի Քարվաճառի շրջանը, այստեղից են սկիզբ առնում Սեւանը սնուցող Արփան եւ Որոտանը, եւ հենց այս շրջանն է ապահովում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը: Այս փաստի կարեւորությունը կարող են անտեսել կրկին վերեւում թվարկված երեք կարգի մարդիկ: Եվ անչափ կարեւոր է հիշել, որ նման փորձերը կարող են հայ ժողովրդի համար աղետ դառնալ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: