Հայերեն   English   Русский  

Ռոուհանին՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիրների մասին


  
դիտումներ: 191

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում առկա խնդիրը ռազմավարական բնույթ է կրում: Գրում է Gazeta.ru-ն:

«Խնդիրը, որը մենք ունենք ԱՄՆ-ի հետ, ոչ տնտեսական և ոչ էլ քաղաքական բնույթի է: Խնդիրը ռազմավարական է, այն հիմնված է խաղաղության վերաբերյալ տարբեր տեսակետերի հիման վրա», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռոուհանիի խոսքերը:

Ռոուհանին հիշեցրել է, որ աշխարհը չի կարող անվտանգ լինել, եթե որոշ երկրներ պատրաստ չեն հարգել այլ երկրների իրավունքները: Նրա խոսքերով՝ ներկայումս միջազգային ասպարեզում իրավահավասարությունը ընդամենը երազանք է:

Բացի այդ Իրանի առաջնորդն ընդգծել է, որ իմաստ չունի տրամաբանորեն ուժին արձագանքել՝ ռացիոնալ կերպով կարելի է պատասխանել բանականությանը, իսկ ուժին՝ միայն ուժով:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաքչին ԿԺԴՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին չի կարելի վստահել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: