Հայերեն   English   Русский  

Բեն Աֆլեքի եղբայրն առանց կանանց աշխարհի մասին ֆիլմ է նկարահանել


  
դիտումներ: 530

Movie Maker ամսագրի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի եղբայրը ՝ ամերիկացի ռեժիսոր Քեյսի Աֆլեքը, «Իմ կյանքի լույսը» անվանումով հետապոկալիպսիսյան ֆիլմ է նկարահանել: Գրում է Gazeta.ru-ն:

Ֆիլմը պատմում է առանց կանանց աշխարհի մասին: Ֆիլմի սյուժեի համաձայն, կանայք զանգվածաբար մահանում են անհայտ հիվանդությունից: Ֆիլմը պատկերում է այն աշխարհը, որը պատկանում է տղամարդկանց, իսկ ողջ մնացած իմունիտետով սակավաթիվ կանայք ապրում են փախստականների նման՝ փակ և հսկվող բունկերներում:

Նշվում է, որ ռեժիսորն ինքը մարմնավորել է ֆիլմի հերոսներից մեկին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեյսի Աֆլեքը իր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով «Օսկար» չի հանձնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: