Հայերեն   English   Русский  

Բրիտանացի լրագրողները Պուտինի մասին ֆիլմ կնկարահանեն


  
դիտումներ: 328

Բրիտանական հեռուստաալիքներից մեկը պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարահանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Այս մասին հայտնել է Channel 4-ը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ ֆիլմն ընդհանուր առմամբ երեք մասից է բաղկացած լինելու, որոնց թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

«Պուտինը ցույց է տվել, որ ի վիճակի է մնալ 21-րդ դարի ամենակարևոր քաղաքական գործիչներից մեկը», - նշվել է հեռուստաալիքի կայքում:

Ֆիլմը պատմելու է Ռուսաստանի առաջնորդի երիտասարդության, ինչպես նաև նրա քաղաքական կարիերայի ձևավորման մասին:

Ֆիլմի անոնսում նշվում է. որ Պուտինն իր առջև նպատակ է դրել «Ռուսաստանը կրկին հզորացնել», ինչպես նաև իր ժամանակի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկն է հանդիսանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: