Հայերեն   English   Русский  

Հայ երիտասարդ բժշկի առաքելությունն Աֆրիկայում


  
դիտումներ: 415

Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկչտչյանը օգոստոս-հոկտեմբեր ամիսներին մարդասիրական առաքելություն է իրականացնելու Աֆրիկայում՝ Սուդանում:

Բժիշկ Արմեն Մկրտչյանը <Ավրորա> մարդասիրական նախաձեռնության կողմից ընտրվել է որպես Սուդանում բժիշկ Թոմ Քաթինային փոխարինող: Քաթինան <Ավրորա> մարդասիրական նախաձեռնության նախագահ է ընտրվել, համախմբում է հումանիտար կազմակերպությունների և ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների աշխատանքները: 2017 թ-ին նա <Ավրորա> մարդասիրական մրցանակի դափնեկիր է դարձել՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար: Բժիշկ Քաթինան պետք է մեկներ Սուդանից՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, բայց ասել է կբացակայի միայն այն դեպքում, երբ իրեն փոխարինող լինի Սուդանում: Երկար փնտրտուքների արդյունքում բժշկին փոխարինողի լավագույն թեկնածու է համարվել հենց Գյումրու հիվանդանոցի բժիշկը:

Առաջարկն ստանալուց հետո Արմեն Մկրտչյանը համաձայնել է մեկնել Աֆրիկա, ինչպես ինքն է ասում՝ մարդասիրությունն իր տարերքն է: Եվ ահա բժշկի ամենակարող ձեռքը Գյումրիից հասավ Սուդան:
Անկախ-ի հետ զրույցում բժիշկը նշում է, թեև դեռ մի քանի օր է մարդասիրական գործունեություն սկսել Աֆրիկյան պետությունում, բայց այստեղ ամեն բան շատ հետաքրքիր է.

- Օգոստոսի 19-ից արդեն հիվանդանոցում եմ, հիվանդների զննություն, վիրահատություններ, այսինքն՝ այն ամենը, ինչ կապված է բժշկի առաքելության հետ: Այստեղ մարդիկ էլ շատ հետաքրքիր են, բարեհամբույր, - ասում է բժիշկ Մկրտչյանը:

Պարզապես, Սուդանում, կապի հնարավորություններն են թույլ, բժիշկը ոչնչից չի դժգոհում:
Ծնունդով հրազդանցի, Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն օգոստոսի 2-րդ կեսից մինչև հոկտեմբերի 2-րդ կեսը մարդասիրական առաքելություն կիրականացնի Սուդանում, մեկնելուց առաջ էլ խոստացել էր՝ նորից վերադառնալ Գյումրի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: