Հայերեն   English   Русский  

Անցած 1 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 79 դեպք


  
դիտումներ: 47

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որոնցից 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ապօրինի ծառահատման՝ 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 4-ական, սպանության սպառնալիքի և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու թմրանյութի մաքսանենգության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, հարկերից խուսափելու, զենք-զինամթերք առգրավելու, կաշառակերության և ռադիոակտիվ նյութեր ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     23.08.2019 Ինչե՞ր են պատճառները այսքան հանցագործությունների: Միթե հանցագործությունների թիվը բազմապատկվել է՞: Առաջ այսպես չեր եվ միայն հատ ու կենտ հանցագործություններ էին գրանցվում: Հուսով Պետությունը կզբաղվի նաեվ այս հարցով:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: