Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ արտգործնախարարը Պոմպեոյին ամերիկյան դիվանագիտության թույն է անվանել


  
դիտումներ: 113

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին որպես «ամերիկյան դիվանագիտության թույն» է որակել: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, նման խոսքեր ԿԺԴՀ արտգործնախարարը հնչեցրել է այն բանից հետո, երբ Պոմպեոն վերջնագիր է ներկայացրել Հյուսիսային Կորեային: Նա հայտարարել է, որ եթե երկիրը ձեռնամուխ չլինի միջուկային զինաթափմանը, ապա ամերիկյան կողմը կկիրառի պատմության մեջ ամենաուժեղ պատժամիջոցները:

Ի պատասխան՝ Յոն Հոն Պոմպեոյի մասին խոսելիս հետևյալ ասացվածքն է օգտագործել.

«Եթե ագռավը հաճախ լվացվի, միևնույն է սպիտակ չի դառնա, նա (Պոմպեո) ամերիկյան դիվանագիտության թույնն է», - ընդգծել է Յոն Հոն:

Նախարարը նաև շեշտել է, որ Պոմպեոն ոչ խիղճ ունի, ոչ ամոթ: Նա կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարը այս աշխարհին ոչ մի լավ բան չի բերի: Չնայած դրան՝ Փհենյանը պատրաստ է երկխոսության և դիմակայության ԱՄՆ-ի հետ, եզրափակել է իր խոսքը Յոն Հոն:

Ավելի վաղ Պոմպեոն ԿԺԴՀ տնտեսության համար խնդիրներ էր կանխատեսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: