Հայերեն   English   Русский  

Իտալիայի նախագահը ժամանակ է տվել նոր կառավարության ձևավորման բանակցությունների համար


  
դիտումներ: 163

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան քաղաքական կուսակցություններին ժամանակ է տվել նոր կառավարության ստեղծման շուրջ բանակցություններ վարելու համար: Այդ մասին նա հայտարարել է Rai News 24 հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն:

Նախագահի խոսքերով՝ իրեն տեղեկացրել են կուսակցությունների միջև ընթացող բանակցությունների մասին, որոնց կապակցությամբ նա ժամանակ է հատկացրել կառավարական կոալիցիա կազմելու պայմանների լրացուցիչ պարզաբանման համար:

Մատարելան նշել է, որ երկրում ճգնաժամը կլուծվի մոտ ապագայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի նախագահը ընդունել է վարչապետի հրաժարականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: