Հայերեն   English   Русский  

ԱՄՆ պեոտդեպարտամենտը գնահատել է Ռուսաստանի ռազմական գործունեությունը


  
դիտումներ: 180

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը զեկույց է հրապարակել 2018 թ. զենքի վերահսկման, չտարածման և զինաթափման ոլորտներում միջազգային համաձայնագրերին հետևելու վերաբերյալ, որում ԱՄՆ իշխանությունները գնահատել են Ռուսաստանի ռազմական գործողությունները: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Պետդեպարտամենտում Ռուսաստանի բաց լինելն իր ռազմական գործունեության մասին տեղեկատվություն տրամադրման հարցում բավարար չէ: Այդ գործողությունները նախատեսված են վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների մասին 2011թ. Վիեննայի փաստաթղթով (WD):

Փաստաթղթում Ռուսաստանի հասցեին որպես մեղադրանքներ մեջբերվում են «Ղրիմի գրավումը» և «Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների վարումը»:

Փաստաթղթում նշվել է նաև, որ Ռուսաստանն, իբրև, հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել Հարավային Օսիայում և Աբխազիայում իր զորամասերի, ինչպես նաև «Կուրսկի օդանավակայանում» զորամասի և Ղրիմի առափնյա պահպանության ստորաբաժանման մասին:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը արձագանքել էր ամերիկյան նոր հրթիռների գործարկման հարցում արևմտյան երկրների դիրքորոշմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: