Հայերեն   English   Русский  

Մայքլ Ջեքսոնի նախկին գործակալը պատմել է երգչի գաղտնի կտակի մասին


  
դիտումներ: 432

Independent պարբերականի փոխանցմամբ՝ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի նախկին գործակալ Ռայմոն Բեյնը հայտարարել է, որ երաժիշտը մահից մի քանի տարի առաջ գաղտնի կտակ է գրել: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ փաստաթուղթը կազմվել է 2006 թ, և այն պետք է փոխարիներ այն կտակին, որը Ջեքսոնը գրել էր չորս տարի առաջ:

Նա նշել է, որ փաստաթղթում երգիչը մանրամասն գրել է, թե ինչպես պահել իր ժառանգությունը, և որ ինքը ներկա է եղել փաստաթղթերի նոտարական վավերացմանը:

Սակայն ինչպես Բեյնը ընդգծել է, փաստաթղթի գտնվելու վայրը ներկայումս անհայտ է:

Նա հույս է հայտնել, որ Ջեքսոնի գաղտնի կտակը կգտնվի և կբացահայտվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայքլ Ջեքսոնի առաջին կինը կանխատեսել էր նրա մահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: