Հայերեն   English   Русский  

Շաբաթ օրը «Էլարդ»-ի փորձագետներին Skype-ով կոնֆերանսի ենք հրավիրելու. Փաշինյան


  
դիտումներ: 57

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը շաբաթ օրը Skype-ի միջոցով կապ է հաստատելու «Էլարդ» ընկերության փորձագետների հետ։

«Այս շաբաթ օրը մենք «Էլարդ» ընկերության փորձագետներին Skype-ով կոնֆերանսի ենք հրավիրելու, այս ընթացքում հավաքված հարցերի պատասխանները ստանալու ենք»,-հայտնել է Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ այդ ամենը նկարահանվելու ու հրապարակվելու է։

Նշենք, որ «Էլարդին» էր վստահվել Ամուլսարի հանքի հետ կապված փորձաքննությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: