Հայերեն   English   Русский  

Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել 71 հարկ ունեցող երկնաքերի կառուցման հայեցակարգը. կլինի նաև ճոպանուղի


  
դիտումներ: 92

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր՝ օգոստոսի 23-ին, հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը․ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝ 5։

Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։

Ընդհանուր առմամբ, ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար։ Նշվել է, որ նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն առաջարկվում է ստեղծել եւ բարեկարգել նաեւ ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի եւ ճոպանուղի: Ընկերության ղեկավար Դավիթ Չիթչյանի խոսքով՝ համալիրի շուրջ կա լուրջ հետաքրքրություն։

Նախարար Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունը այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները ծրագրի իրականացման ընթացքում։

«Լաուրա ինվեսթմենթի» գործընկեր «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերությունը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ համալիրի կառուցմանն առնչվող հարցեր։






Մեկնաբանություններ - 1

agob.k     24.08.2019 ays dikran h. 71.ankam mdaji inj chah bidi unena Gogovurt artyok aveli lav je 270.mlyon trvi pokr u mijin korjadeger panalu ? qam al dun jnejonerun 5.harqanoj chenker qarujelu ays korjin mej qacharki hoder qan anqasqaj hin talanijner kajin u aha aveli ahreli talanjner yqan
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: