Հայերեն   English   Русский  

Եթե անվտանգ է հանքի բացումը, թող «Լիդիանը» բնակչության ապահովագրության գործընթաց սկսի. բնակիչները՝ Փաշինյանին


  
դիտումներ: 106

Վայոց Ձորի Գնդեվազ համայնքի բնակիչները կարծում են, որ «Լիդիանը» եկավ սաղին խառնեց իրար և մարդկանց մոտ առաջացավ թյուր կարծիք, որ պետք է մի հանք լինի, որ մարդիկ կարողանան երեխա պահել: Նրանք սպասում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանները ստանան, բայց տեղեկացան, որ Փաշինյանն արդեն մեկնել է Երևան:

Գնդեվազցիներից մի կին հայտարարեց. «Եթե Փաշինյանը շատ է ուզում, որ ոսկու հանքը բացվի, բայց մենք դեմ ենք, որ հանքը բացվի: Եթե ուզում է աշխատանք ստեղծի, թող էստեղ պանրի գործարան բացի, որ ժողովուրդն աշխատեն, ինչի՞ պետք է անպայման ոսկու հանքը բացվի»:

Գնդեվազի բնակիչ մի տղամարդ նշեց, որ եթե կառավարությունը կողմնակից է, որ հանքն աշխատի, թող պարտադրի «Լիդիանին»՝ տեղի բնակիչներին բոլորին ապահովագրել. «Հենց ապահովագրության անուն տալիս ես, հետ են դառնում: Եթե անվտանգ է, թող ապահովագրության գործընթաց սկսեն»:

Հարցին, թե ինչու են գնդեվազցիներն իրենց հողերը վաճառել «Լիդիանին», նրանք պատասխանեցին, որ իրենց ասել են, որ եթե չվաճառեին, գերակա շահ կճանաչեին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: