Հայերեն   English   Русский  

ՊՆ բեռնատարի վթարի դեպքով նյութեր են նախապատրասվում


  
դիտումներ: 135

Տավուշի մարզում ՊՆ բեռնատարի վթարի հանգամանքները պարզելու համար ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ Shamshyan.com–ը գրել էր, որ օգոստոսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ավտոմեքենան կողաշրջվել է: Աղբյուրի փոխանցմամբ՝ 11 տուժածները պայմանագրային զինծառայողներ են։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի ուշ գրեց, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: