Հայերեն   English   Русский  

Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ


  
դիտումներ: 150

Օգոստոսի 23-ին, ժամը 09:16-ի դրությամբ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Որոտան գյուղում բռնկված հրդեհի վայրում իրականացնում է հերթապահություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև N զորամասից 50 զինծառայող և զորամասից 1 ջրատար:

4 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից իրականացրել են հերթապահություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: