Հայերեն   English   Русский  

Շուշիում երիտասարդը վիճել է իր 18-ամյա կնոջ հետ, ապա՝ ապակու կտորով վնասել դաստակները


  
դիտումներ: 217

Օգոստոսի 22-ին Շուշիի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 01:00-ին շտապ բուժօգնության անձնակազմը օգնություն է ցուցաբերել ձախ և աջ դաստակների վնասվածքներ ստացած ՀՀ Էջմիածին քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Է. Մ-ին:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 00:50-ի սահմաններում իրենց բնակարանում վիճաբանություն է առաջացել Է. Մ-ի և իր կնոջ՝ Շուշի քաղաքի բնակչուհի, 2001թ. ծնված Է. Ղ-ի միջև, որի ընթացքում Է. Մ-ն ապակու կտորով վնասել է դաստակները: Է. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: