Հայերեն   English   Русский  

Կրակոցներ և մարմնական վնասվածք Արցախի փողոցում


  
դիտումներ: 142

Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ:

Ըստ բժշկի տեղեկանքի նա ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին, Արցախի փողոցում, վիճաբանության ժամանակ, քաղաքացուն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ:

Պարզվել է նաև,որ վիճաբանության ընթացքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է իրեն վնասվածքներ հասցնողի ուղղությամբ:

Ոստիկանությունից տեղեկացնում են,որ նշանակվել են փորձաքննություններ:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: