Հայերեն   English   Русский  

Այրվել է մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր


  
դիտումներ: 233

Օգոստոսի 23-ին, ժամը 15:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 00:34-ին:

Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 150 քմ) և մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: