Հայերեն   English   Русский  

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ


  
դիտումներ: 409

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հնարավոր է հայ-ուկրաինական հարաբերություններին հաղորդել որակապես նոր լիցք՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահի ուղերձում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: