Հայերեն   English   Русский  

​Մակրոնը՝ G7- ի հիմնական խնդրի ու նպատակների մասին


  
դիտումներ: 271

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է այն մասին, թե իր կարծիքով, ինչպիսի նպատակներ ու խնդիրներ են ներկայումս կանգնած G7 գագաթնաժողովի առաջ, որն այժմ մեկնարկում է Ֆրանսիայում: Գրում է Gazeta.ru-ն:

Մակրոնի խոսքերով՝ գագաթնաժողովի հիմնական նպատակն է պաշտպանել աշխարհը և ապահովել դրա կայունությունը: Նա նշել է, որ հենց այդ պատճառով G7 գագաթնաժողովում առաջնորդները կքննարկեն Լիբիայի, Սիրիայի, Ուկրաինայի և Իրանի հարցերը:

Ֆրանսիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ քննարկումները կարող են ավարտվել համաձայնագրերով:

«Ես կցանկանայի, որպեսզի մենք հասնեինք օգտակար պայմանագրերի, պաշտպանեինք աշխարհը և խուսափեինք էսկալացիայից», - ասել է Մակրոնը:

Նա նաև նշել է գագաթնաժողովի նպատակների մասին: Առաջինը՝ մյուսներին համոզելն է, որ համաշխարհային առևտրային լարվածությունը բոլորի վրա վատ է ազդում: Եվ երկրորդ, որ կողմերը պետք է քննարկեն կլիմայի հարցերը, մասնավորապես հրդեհները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 գագաթնաժողովը ժամանակի զուր վատնում էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: