Հայերեն   English   Русский  

Մալաթիայում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է տեղափոխվել հիվանդանոց


  
դիտումներ: 364

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Մալաթիայում ` Մալաթիա մոլում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժածի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական հիվանդանոց, այլ ոչ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Վերջիններս նախնական տվյալներով ծխահարվել են։

Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: