Հայերեն   English   Русский  

Զելենսկին՝ Ղրիմի մասին


  
դիտումներ: 339

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին Ուկրաինայից նույն կերպ գողացել են, ինչպես երեխային կարող են առևանգել ծնողներից: «112 Украины» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ Զելենսկին հանդես է եկել Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված միջոցառման շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

Զելենսկու խոսքերով՝ Ղրիմը գողացել են Ուկրաինայից այն կերպ, կարծես երեխային խլած լինեն ծնողներից: Նման համեմատություն Զելենսկին կատարել է նաև Դոնբասի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ երկրորդ երեխային ծնողներից գողացել են, փակել սենյակում և հարևանությամբ զինված պահակախումբ կանգնեցրել:

«Իսկ պահակախումբն ասում է, որ սենյակում ոչ ոք չկա», - շարունակել է Զելենսկին:

Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր Ղրիմի փոխարեն վերադառնալ G8-ի կազմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: