Հայերեն   English   Русский  

​Առաջին հյուրերն ու նվերները. Գյումրին պատրաստվում է


  
դիտումներ: 468

Օգոստոսի 25-ին Գյումրին տոնելու է քաղաքի օրը: Տոնական օրվա առավոտը սկսվելու է հյուրերի դիմավորմամբ՝ համեմված երգ ու պարով:

Այնուհետ երգչուհի Նունե Եսայանը երաժշտական գործիքներ կնվիրի Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցին, որն արդեն մեկդարյա պատմություն ունի: Գյումրու պատմական միջուկում շահագործման կհանձնվի Շիրազի փողոցը, որի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու է նաև վարչապետը:

Քաղաքի տարբեր հատվածներում օրվա տարբեր ժամերի նախատեսված են տոնական միջոցառումներ՝ արհեստի ու արվեստի փառատոնից մինչև ռետրո մեքենաների ցուցահանդես: Վարչապետը մասնակցելու է նաև տոնական համերգին:
Օգոստոսի 24-ին արդեն Գյումրիում էին առաջին հյուրերը՝ եկել էին քույր քաղաքից, չինական Սիանից՝ ժողովրդական կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալի ղեկավարությամբ: Հյուրը հանդիպել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, նշել են, թեև Սիանը նոր քաղաքապետ ունի, բայց նա էլ համոզված է՝ Սիանին անհրաժեշտ է Գյումրիի հետ համագործակցությունը, որ Գյումրին Սիանի լավագույն գործընկեր քաղաքն է, տեղյակ են, թե որքան պոտենցյալ կա Գյումրիում գիտության ու մշակույթի ոլորտում:

Սամվել Բալասանյանը Սիանի պատվիրակությանը ներկայացրեց, թե ժամանակն է փաստաթղթային մակարդակից քույր քաղաքները անցում կատարեն գործնական քայլերի և խնդրեց, երբ սեպտեմբերին Գյումրու փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը լինի Սիանում, նրանց օգնել Գյումրիի համար նոր ավտոբուսներ ձեռք բերելու գործում: Սամվել Բալասանյանը նշեց, թե Գյումրիին անհրաժեշտ են քաղաքային էլեկետրական ավտոբուսներ, համագործակցության համար Սամվել Բալասանյանն առաջարկեց նաև արևային էլեկտրականության ոլորտը:
Երկու քաղաքաների ներկայացուցիչների հանդիպումն ավարտվեց նվերների փոխանակմամբ. չինական պատվիրակությունը Գյումրի է ժամանել քաղաքի օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: