Հայերեն   English   Русский  

Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային վեճի հանգիստ լուծմանը


  
դիտումներ: 88

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հայտարարել է, որ պատրաստ է հանգիստ բանակցությունների միջոցով լուծել ԱՄՆ-ի հետ իր առևտրային վեճը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ Չինաստանը դեմ է առևտրային հակամարտության ակտիվացմանը: Բացի այդ, երկրի իշխանությունները պատրաստ են խաղաղ բանակցությունների:

Նշվում է, որ բանակցությունների վերաբերյալ չինական կողմը որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Չինաստանից ապրանքների մաքսատուրքերի ևս մեկ բարձրացման մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև «առևտրային պատերազմի» լարվածության աճի պայմաններում Հոնկոնգյան բորսայի հիմնական ինդեքսն անկել է 3,12% :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: