Հայերեն   English   Русский  

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում ավելի քան 14 միլիարդ դոլար են կորցրել


  
դիտումներ: 297

Մոլորակի ամենահարուստ տաս մարդիկ ավելի քան 14 միլիարդ դոլար են կորցրել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային վեճի սրման պայմաններում համաշխարհային բորսաների անկման պատճառով: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Bloomberg Billionaires Index վարկանիշի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ ամենամեծ կորուստները կրել է Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը նվազել է 3.25 միլիարդ դոլարով:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Google-Alphabet Inc հոլդինգային ընկերության հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, Oracle- ի համահիմնադիր Լարի Էլիսոնը, Berkshire Hathaway Warren Buffett ներդրումային ընկերության եկամուտները նվազել են 1,3-1,8 միլիարդ դոլարով:

Bloomberg Billionaires Index վարկանիշում ընդգրկված 24 ռուս միլիարդատերերի ընդհանուր կորուստը կազմել է մոտ 2 միլիարդ դոլար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: