Հայերեն   English   Русский  

Բացառում եմ, որ Կոնվենցիան վավերացնելուց հետո պետությունը ճանաչի միասեռ զույգերի ամուսնությունը. Ռուստամ Բադասյան


  
դիտումներ: 75

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ ամփոփել է երեկ լրագրողների հետ ունեցած զրույցը:

Նա գրել է.

«Լրագրողների հետ այսօրվա զրույցիս հակիրճ ամփոփումը.

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հանրային քննարկումների փուլն այսօր ավարտվում է: Ստացված կարծիքների հիման վրա լրամշակված տարբերակի թարգմանությունը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով:

Այսօր կամ վաղը կհրապարակվի «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում անցումային արդարադատությանը վերաբերող անդրադարձ կա:

Վաղ կենսաթոշակի անցնելու գաղափարից չենք հրաժարվել, գաղափարը նորմալ, միջազգային պրակտիկայում ընդունված գաղափար է:

Ի սկզբանե պարզ էր, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիան ԱԺ այս տարվա օրակարգում ներառելը հնարավոր չէ, քանի որ Վենետիկի հանձնաժողովից պարզաբանումներ կստանանք նախնական տվյալներով հոկտեմբերին, այնուհետև այն Կառավարությունում պետք է նորից քննարկվի, ուղարկվի Սահմանադրական դատարան՝ Կոնվենցիայի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով: Գործընթաց է, որով այս Կոնվենցիան պետք է անցնի:

Բացառում եմ, որ Կոնվենցիան վավերացնելուց հետո պետությունը ճանաչի միասեռ զույգերի ամուսնությունը:

Իմ անձնական դիրքորոշումը հետևյալն է՝ ընտանիքը տղամարդու և կնոջ միություն է, և այդ կոնցեպտը փոփոխման ենթակա չէ:

Ցանկացած անձի դեմ բռնությունն անթույլատրելի է և ընտանիքում բռնության ենթարկված անձը պետք է արժանանա համապատասխան կառուցակարգերով պաշտպանության, իսկ դեպքը՝ արդյունավետ քննության»:






Մեկնաբանություններ - 1

agob.k     27.08.2019 ays naharar abuch a qam al sdahos artyok jkidi yte stanbulyan hrjaqakir vaverajvi voj ink voj al voyve qaravarutyun ji qarog arkilel miaser zuykeru amusnutyun vorovhdev orenk a artyok lur juni inj a badahum ayt yrqirner vor untunaj yn ays konvenjian vaverajel sdibaj yn qadarel polor qeder u aha ays dhmar naharar aranj amjnalu irogutyun takjnum a Gogovurtin hapelu yte L.K.P.D.chat yn sirum tog ertan ayt yrqirner voronk unin ayt orenkner u hon abrin payj voj hayastanum
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: