Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացել է դիզայներ Իզաբել Տոլեդոն


  
դիտումներ: 635

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կյանքից հեռացել է կուբայական ծագմամբ ամերիկացի դիզայներ Իզաբել Տոլեդոն: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ կինը մահացել է 59 տարեկան հասակում կրծքագեղձի քաղցկեղից:

Տոլեդոն դիզայն և նկարչություն սովորել է Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտում (Fashion Institute of Technology) և Փարսոնսի դիզայնի դպրոցում (Parsons School of Design):

Դիզայները ժողովրդականություն սկսեց վայելել 2009թ. ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի համար զգեստներ ստեղծելուց հետո: Բացի այդ, Տոլեդոն համագործակցել է մի շարք համաշխարհային աստղերի հետ, որոնց թվում են՝ Դեմի Մուրը, Դեբի Մեյզարը և Դեբրա Մեսինգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: