Հայերեն   English   Русский  

​Գյումրիում բողոքի ակցիան շարունակվել է, լուսանկարներ


  
դիտումներ: 964

Այսօր Գյումրիում շարունակվեց անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիան:

բողոքի ակցիա

Նրանք կրկին հավաքվել էին Գյումրու կենտրոնական հրապարակում և սպասում էին տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցչին: Վերջինս ցանկացել էր հանդիպել մոտ 10-20 վարորդի հետ՝ Շիրակի մարզպետարանում, սակայն վարորդները վճռականորեն դեմ էին դրան: Նրանք հորդորեցին պաշտոնյային գալ հրապարակ, այսպես մոտ մեկ ժամ բանակցելուց հետո, ի վերջո, Գյումրու քաղաքապետը մոտեցավ վարորդներին և առաջարկեց 40-50 բարդ բարձրանա քաղաքապետարանի դահլիճ, որտեղ հանդիպում կկազմակերպվի վարորդների և ՏԿ փոխնախարարի միջև: Հանդիպումն անցավ լարված մթնոլորտում:

բողոքի ակցիա

Գյումրեցի վարորդները մնացին անդրդվելի՝ մինչև վերջ պնդելով իրենց պահանջը՝ Շիրակի մարզն ազատել անհատ տաքսի մեքենաները հարկելու օրենքից: Փոխնախարարի նյարդերը տեղի տվեցին և վերջինս հեռացավ դահլիճից:

բողոքի ակցիա

Մանրամասներն՝ քիչ անց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: