Հայերեն   English   Русский  

Պեսկովը՝ ԱՄՆ-ում G7 գագաթնաժողովին մասնակցության հրավերի մասին


  
դիտումներ: 213

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից G7 գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ոչ: Ոչինչ չի ստացվել », - հայտարարել է Պեսկովը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփի վարչակազմը 2020 թ. Միացյալ Նահանգներում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար հրավեր ուղարկել է ռուսական կողմին:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել էր, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելու է G7 ձևաչափով հաջորդ հանդիպմանը, որը տեղի է ունենալու Միացյալ Նահանգներում:

Իր հերթին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ Ճապոնիան ցանկանում է շարունակել քննարկումներն` ուղղված G7- ի և Ռուսաստանի միջև երկխոսության վերականգմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: