Հայերեն   English   Русский  

Մակրոնը հայտարարել է աշխարհում արևմտյան հեգեմոնիայի ավարտի մասին


  
դիտումներ: 351

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշխարհում արևմտյան գերիշխանության դարաշրջանի ավարտի մասին: Գրում է Gazeta.ru.-ն:

«Մենք տեսնում ենք աշխարհում արևմտյան հեգեմոնիայի ավարտը: Հանգամանքները փոխվում են », - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Մակրոնի խոսքերը:

Մակրոնի խոսքերով՝ դա պայմանավորված է աշխարհաքաղաքական փոփոխություններով:

«Չինաստանը առաջին շարք է եկել, իսկ Ռուսաստանն մեծ հաջողություն է գրանցում իր ռազմավարությամբ», - հայտարարել է Մակրոնը:

Ավելի վաղ Financial Times պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ, իր կարծիքով, այսպես կոչված, լիբերալ գաղափարը հնացել է:

Ավելի ուշ այս դիրքորոշումը մեկնաբանեցին Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը խոստացավ Ռուսաստանի ղեկավարին բրեքսիթով ապացուցել լիբերալիզմի արժեքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: