Հայերեն   English   Русский  

Ավտոմեքենանների բախումից ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել


  
դիտումներ: 1111

Օգոստոսի 28-ին, ժամը 06:31-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Գոռ Ի.) եւ «BMW» (վարորդ՝ Արթուր Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:43-ին, մարվել՝ 06:53-ին:

Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, Գոռ Ի.-ն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահն ու դռները՝ մասամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: