Հայերեն   English   Русский  

Սյունիքի մարզի Շիկահող գյուղում խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը դեռ չի մարվել


  
դիտումներ: 57

Օգոստոսի 28-ին, ժամը 06:15-ին Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 46 փրկարար ծառայող, թիվ N զորամասի 50 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 26, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից, 1 ջրատար ավտոմեքենա և գյուղի բնակիչներ:

Հիշեցնենք. որ ս.թ. օգոստոսի 27-ին, ժամը 12:10-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: