Հայերեն   English   Русский  

Տաքարյուն փոխնախարարը չդիմացավ Գյումրիի ճնշումներին,տեսանյութ


  
դիտումներ: 892

Անհատ տաքսի ծառայություն մատուցող գյումրեցի վարորդները ՏԿ նախարարի տեղակալ Արամ Արսենյանի հետ հանդիպմանը շարունակ պաշտպանում էին իրենց պնդումը, որ Գյումրին ազատեն այս ծառայությանը վերաբերող նոր օրենքից:

Երբ փոխնախարարը փոխանցեց, որ նման բան անհնար է անել, կարելի է պարզապես հարկի չափը նվազեցնել, գյումրեցիները բորբոքվեցին, սկսեցին իրենց հարցերով ու ելույթներով ընդհատել Արսենյանի խոսքը: Վերջինս, ինչպես ինքը նշեց, էմոցիոնալ անձնավորություն լինելով, շատ արագ բռնկվեց և նյարդերը տեղի տավեցին. զայրացավ ու հեռացավ վարորդների հետ հանդիպումից, նշելով, թե ինքը եկել էր շատ կարևոր լուր հայտնելու, բայց...

Բորբոքված փոխնախարարի խոսքը շարունակեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով հայտնեց, քանի դեռ այս մասով որևէ որոշում չի կայացվել, օրենքի շուրջ հստակություններ կատարված չեն՝ վարորդները կարող են ազատ կատարել իրենց աշխատանքը և չտուգանվել:
Արդեն հրապարակում, գյումրեցի անհատ տաքսու վարորդները հայտնեցին, որ իրենք վստահում են մարզպետի խոսքին, ակցիան այսքանով դադարեցնում են, մինչև կառավարությունը վերանայի իր որոշումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: