Հայերեն   English   Русский  

Մինչև 2020թ. Թուրքիան կշարունակի մասեր արտադրել ամերիկյան F-35 կործանիչների համար


  
դիտումներ: 121

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Էլեն Լորդն անդրադարձել է ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների հարցում Անկարա-Վաշինգտոն ճգնաժամային հարաբերություններին:

Այն հարցին, թե երբ Թուրքիան վերջնականապես դուրս կգա F-35-երի ծրագրից, Լորդն ասել է, որ դրա համար կպահանջվի 1 տարի։ Մինչև 2020թ. թուրքական ընկերությունները կշարունակեն մասեր արտադրել F-35-երի համատեղ արտադրության ծրագրի շրջանակներում: Փոխնախարարը հիշեցրել է, որ Թուրքիային պատկանող 4 միավոր F-35-երը դեռևս գտնվում են Արիզոնա նահանգի ռազմաբազայում։

Լորդը կրկնել է, որ Թուրքիան միաժամանակ չի կարող ունենալ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր և ամերիկյան կործանիչներ։ Նրա դիտարկմամբ՝ F-35-երի ճգնաժամը չի անդրադառնալու Թուրքիա-ԱՄՆ ռազմական հարաբերությունների այլ ոլորտների վրա։ F-35-երի ծրագրից Թուրքիային հեռացնելու որոշումը պայմանավորված է եղել բացառապես S-400-ների հարցի հետ։

«Թուրքիան մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք միշտ շարունակելու ենք մեր երկխոսությունը»,-ասել է Լորդը՝ հավելելով, որ այս փուլում ԱՄՆ-ն նոր գործընկերներ չի փնտրելու Թուրքիայի փոխարեն F-35 –ների ծրագրի համար։

Հիշեցնենք, որ F-35-երի ծրագրի շրջանակներում Թուրքիան ԱՆկարան պետք է ստանար 100 միավոր F-35։ Թուրք օդաչուները անգամ վերապատրաստում էին անցնում ԱՄՆ-ում, սակայն այդ ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցումից հետո օդաչուները վերադարձան Թուրքիա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: