Հայերեն   English   Русский  

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետարանի անունից հուշամեդալով է պարգևատրվել


  
դիտումներ: 911

Ես երջանիկ եմ, որ կարող եմ ապրել նույն քաղաքում, նույն երկրում, որտեղ ապրում է մաեստրո Մանսուրյանը: Օգոստոսի 28-ին այս մասին Երևանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան 80-ամյակին նվիրված համերգների մեկնարկին, ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետն ասաց, թե երջանիկ է, որ կարող է լինել լեգենդար կոմպոզիտորի կողքին եւ հնարավորություն ունենալ նրա հետ կարծիքներ փոխանակելու, նրան շնորհակալություն հայտնեց ստեղծագործական գործունեության համար:

Մարությանը նշեց, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած համերգները կանցկացվեն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Գյումրիում եւ Ստեփանակերտում:

«Ղարաբաղում օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին կացկացվեն ԼՂՀ-ում Երեւանի օրերի շրջանակում»,- հստակեցրեց Երեւանի քաղաքապետը՝ հավելելով, որ Ղարաբաղ կայցելեն երգիչներ, երաժիշտներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ:

Ղարաբաղում կանցկացվեն նաեւ թատերական ներկայացումներ «Հայկական դասական պոեզիան Մանսուրյանի կոմպոզիցիաներում» շրջանակում, որոնցում կներկայացվեն Իսահակյանի եւ Չարենցի ստեղծագործությունները: Դրանից բացի, տեղի կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգները՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Երեւանի քաղաքապետը նաեւ հայտնեց, որ միջոցառումների անցկացման համար Հայաստանի բյուջեից հատկացվել է 7 մլն 158 հազար դրամ:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին հայտարարեց, որ մաեստրո Մանսուրյանը միշտ երիտասարդ է եւ մշտապես աշխատում է ու պատրաստ է ստեղծագործել: «Ես վստահ եմ, որ մաեստրոն կշարունակի մեզ զարմացնել: Մեզ համար մեծ պատիվ է նրա կողքին լինելը, որովհետեւ նա ոչ միայն այս ոլորտում ականավոր անհատ է, ոչ այն պատճառով, որ աշխատել է այդքան մեծ մարդկանց հետ, այլեւ այն պատճառով, որ նա մեր մշակույթի մեջ ահռելի ավանդ ունի»,- նշեց Հարությունյանը:

Մանսուրյանը բոլորին շնորհակալություն հայտնեց եւ հավաստիացրեց, որ ինքը դեռեւս շատ բան ունի անելու: Նա նշեց, որ ընկերների շրջապատում է եւ առանձին շնորհակալություն հայտնեց Հայաստաի վարչապետին, նախագահին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին եւ նախարարին:

Երեւանի քաղաքապետարանի անունից Սերգեյ Սմբատյանը եւ Տիգրան Մանսուրյանը պարգեւատրվեցին խորհրդանշական մեդալներով երկրին մատուցած ծառայությունների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: